ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը պետք է հաշտվի՝ ԼՂՀ ճանաչման հեռանկարն անխուսափելի է![]() 24 հունվարի 2017 - 09:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` խորհուրդ տալով ընթերցել ՄԱԿ կանոնադրությունը, «որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա»: «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար»,- ասել է փոխարտգործնախարարը, հաղորդում է Panorama.am-ը: «Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»,- շեշտել է Քոչարյանը: Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, թե «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |