ՀՀ-ում SSJ 100-ներով համալրված նոր ավիաընկերություն կարող է ստեղծվել![]() 24 հունվարի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։ «Ես ուրախ եմ, որ մեր երկու երկրի վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նման հնարավարություն»-, նշել է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։ Կարայանն, իր հերթին, ասել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից: «Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանկանայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը»- նշել է Կարայանը: «Արմավիա»-ն 2012-ին հրաժարվել էր ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներից:Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Ռուսաստանյան «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունից 2011-2012 թվականների ընթացքում «Արմավիա»-ն պետք է գներ երկու Sukhoi Superjet-100: Առաջինը գնվեց 2011-ի ապրիլին: Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Սուխոյի քաղաքացիական ավիացիայի» և «Համաձայնում» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։ Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը: Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Ռոստսելմաշ կոմբայների գործարան» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |