Սիրիական ընդդիմությունը չի ստորագրի Աստանայի կոմյունիկեն![]() 24 հունվարի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Այդ մասին հայտարարել է բանակցություններում ընդդիմության պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա ալ Արիդին: «Ստորագրում չի լինի: Երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, հնարավոր է, նաև Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը»,-ասել է նա: Ըստ աղբյուրի սիրիական պատվիրակությունում, Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ևս մտադիր չեն ստորագրել կոմյունիկեն: «Դա մի փաստաթուղթ է, որի վրա աշխատում են երաշխավոր երկրները, հետագայում բանակցությունների մասնակիցներին ներկայացնելու նպատակով»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրագրումն Աստանայում կնպաստեր անցմանը ուղիղ բանակցություններին Ժնևում: Այդ մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան` ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաքում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |