ՀՀ-ում 1 տարում վահանաձև գեղձի խանգարումով 19 երեխա է ծնվել

ՀՀ-ում 1 տարում վահանաձև գեղձի խանգարումով 19 երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - 2016թ. ընթացքում հանրապետության ծննդատներում իրականացված հետազոտությունների արդյունքում բնածին հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում) է հայտնաբերվել 19 երեխայի մոտ։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, երեխաները գտնվում են «Արաբկիր» բժշկական համալիրի հսկողության ներքո և ստանում անհրաժուշտ բուժում։

Ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի արդյունքում հայտնաբերված 7 երեխայի դիսպանսեր հսկողությունն իրականացվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանք ևս ստանում են անվճար բուժօգնություն։ Առողջապահության նախարարությունն ապահովում է նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերված հատուկ սննդով։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերված 4-րդ աստիճանի ծանրալսությամբ 42 երեխաները ևս դիսպանսեր հսկողության տակ են։ Նրանց տրամադրվում են լսողական սարքեր։

Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման վաղ ախտորոշման և բուժման բացակայությունը բերում է գլխուղեղի վնասման` առաջացնելով մտավոր հետամնացություն և ֆիզիկական զարգացման խնդիրներ։

Ֆենիլկետոնուրիան նյութափոխանակության ծանր հիվանդություն է, որի առկայության դեպքում անհնար է դառնում սննդի, մասնավորապես, մայրական կաթի յուրացումը օրգանիզմում, ինչի հետևանքով վնասվում է գլխուղեղը` կրկին առաջացնելով մտավոր հետամնացություն և ֆիզիկական զարգացման լուրջ խնդիրներ: Ժառանգական նյութափոխանակային հիվանդություններն աշխարհում բավական մեծ տարածում ունեն: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 3500-4000 երեխայից մեկը ծնվում է նման խնդրով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---