Թրամփ. Օբամայի նամակը «երկար էր ու բազմաբովանդակ»![]() 26 հունվարի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է նամակի մասին, որը թողել է նրան նախկին նախագահ Բարաք Օբաման Օվալաձև աշխատասենյակում: Այդ մասին նա ասել է ABC-ի եթերում: Ավանդաբար ԱՄՆ հեռացող նախագահն իր աշխատասենյակում նամակ է թողնում, հասցեագրված իր հետնորդին: Նամակի բովանդակությունը երբեք չի հրապարակվում:Բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի, ԱՄՆ բոլոր նախագահները նախագահության շրջանում ապրել են Սպիտակ տանը: Թրամփը նամակն անվանել է «հիանալի. և «շատ բովանդակալից»: «Այն երկար էր ու բազմաբովանդակ»,-ասել է Թրամփը: Նա նաև նշել է, որ հեռաձայնել է Օբամային և շնորհակալություն հայտնել նամակի համար, հայտնում է RT-ն: Սպիտակ տնից հեռանալուց առաջ, նախկին նախագահ Օբաման նամակ է թողել իր աշխատասեղանին: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգտոնում: New York Times-ին տված հարցազրույցում նա պատմել է Սպիտակ տանն անցկացրած առաջին օրերի մասին: Նա ասել է, որ իրեն շատ են դուր եկել կառավարական կապի հեռախոսները և ննջարանը, որտեղ գիշերել է ինքը` Լինքոլնը: Նա ասել է, որ մենակ է ապրում Սպիտակ տանը և շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույց դիտելով: Թրամփի կինն ու որդին վերադարձել են Նյու Յորք, որպեսզի տղան կարողանա ավարտել ուսումնական տարին իր դպրոցում: ԱՄՆ նախագահը վաղ է արթնանում` առավոտյան ժամը 6-ին և հետևում է նորություններին հեռուստացույցով` զուգահեռաբար աչքի անցկացնելով թերթերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ժամը 9:00-ին Թրամփը հանդիպում է օգնականների հետ, իսկ երեկոյան կրկին շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |