Լավրովը կհանդիպի սիրիացի քրդերի ներկայացուցիչների հետ![]() 26 հունվարի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի քրդական Ժողովրդական միության կուսակցության (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լավրովի հանդիպումը սիրիական ընդդիմության հետ տեղի կունենա հունվարի 27-ին Մոսկվայում: «Ֆրանսիայից կժամանի մեր ներկայացուցիչը: Հնարավոր է, ես էլ լինեմ»,-ասել է Աբդ Սալամ Ալին: Ըստ նրա, հանդիպման էին հրավիրվել նաև կուսակցության առաջնորդները Սիրիական Քրդստանից, սակայն նրանք չեն հասցնի ժամանել Մոսկվա, քանի որ Իրաքի տարածքով են հասնելու: Մենք կցանկանայինք քննարկել Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքները և ԺՄԿ ներկայացուցիչների մասնակցության հարցը Ժնևի բանակցություններին»,-ասել է կուսակցության ներկայացուցիչը: Ժողովրդական միության կուսակցությունը (ԺՄԿ) ամենամեծ կուսակցությունն է Սիրիական Քրդստանում, որը 2016-ի մարտին միակողմանի կարգով իրեն «դաշնային տարածաշրջան է» հռչակել: Ժնևի բանակցություններին ԺՄԿ մասնակցությանը մշտապես դեմ է հանդես գալիս Թուրքիան, քանի որ համարում է, որ կուսակցությունը կապեր ունի Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |