Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանի մոտ![]() 26 հունվարի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանի մոտ: Ըստ ռազմական աղբյուրների, տանկերը, զրահամեքենաները և աշխատանքային տեխնիկան ժանդարմների ուղեկցությամբ շարժվում են դեպի Սիրիային սահմանակից Էլբեյլի շրջանը, որը Քիլիս գավառում է, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Հունվարի 24-ին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո: Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |