Ընտրողների գրանցումը տեխնիկական սարքավորումներով է իրականացվելու. Մասնագետների դիմումներ են ընդունվում![]() 26 հունվարի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելու միջոցով՝ 2017թ. հունվարի 27-ից ժամը՝ 9:00-ից մինչև 2017թ. փետրվարի 5-ը ժամը 18:00-ն: Դիմել կարող են 18 տարին լրացած հայերենին տիրապետող անձինք: Դիմում կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողները: Այն դիմումները, որոնք լրացված կլինեն թերի, տառասխալներով կամ կպարունակեն դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակի էլեկտրոնային փոստի հասցե՝ չեն գրանցվի համակարգում: Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ: Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշմամբ: Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |