Հալեպում վերսկսվել է էլեկտրագնացքների երթևեկությունը![]() 26 հունվարի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում վերսկսվել է էլեկտրագնացքների երթևեկությունը: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Ալի Համուդը: Նա մասնակցել է Բաղդադ կայարանի և Ջիբրին արվարձանի միջև երկաթուղու վերագործարկմանը, որի երկարությունը 18 կմ է: Ջիբրինում է գտնվում փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը SANA-ի վրա հղումով: «Սեղմ ժամկետում` մոտ 20 օրում, հաջողվել է վերականգնել երկաթուղու վնասված հատվածները, ականազերծման աշխատանքներ են կատարվել, վնասազերծվել է 330 ական»,-ասել է Համուդը: Նա հայտարարել է, որ շուտով երթևեկությունը կվերսկսի գործել նաև Շեյխ-Նաջարը Մուսլյամիա կայարանի հետ կապող երկաթուղին: Վերականգնման աշխատանքներ են տարվում «Նեյրաբ» միջազգային օդանավակայանում: Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով Հալեպի մզկիթներն ու եկեղեցիները կվերակառուցվեն Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |