Նախկին պետքարտուղար Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ` ի հեճուկս Թրամփի![]() 26 հունվարի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որն աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք և առաջին կինն էր այդ պաշտոնում, հայտարարել է, որ պատրաստ է մահմեդական դառնալ որպես համերաշխության նշան ներգաղթյալների հետ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը մտադիր է խստացնել քաղաքականությունը ներգաղթի հարցում: «Ազատության արձանի վրա մանր տառատեսակով ոչինչ գրված չէ: Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած դավանանքի և ծագման մարդկանց համար»,-գրել է Օլբրայթը Twitter-ի իր միկրոբլոգում, գրում է Gazeta.ru-ն: Օլբրայթը շեշտել է նաև, որ որպես կաթոլիկ է մեծացել, հետո դարձել է եպիսկոպոսյան եկեղեցու հետևորդ, իսկ հետո իմացել է, որ հրեաների ընտանիքից է: «Ես պատրաստ եմ մահմեդական գրանցվել որպես համերաշխության նշան»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ներգաղթի քաղաքականությունը խստացնելու մասին: Հայտնի է նաև, որ Թրամփը մտադիր է արգելել մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |