ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում զբոսաշրջության լայն փաթեթ կմշակվի

ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում զբոսաշրջության լայն փաթեթ կմշակվի

PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարվել է այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ:

«Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասել է Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելու հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---