Մարկոս Պիզելլին տեղափոխվել է հունական «Քսանտի» ակումբ![]() 27 հունվարի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին պայմանագիր է կնքել հունական «Քսանտի» ակումբի հետ և այնտեղ կշարունակի կարիերան, հայտնում է «Sputnik-Արմենիան» Bucket Group Sports Management-ի վրա հղումով: Պայմանագրի այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:«Քսանտին» 3-րդ հորիզոնականում է Հունաստանի չեմպիոնների բարձրագույն լիգայում: Մինչ հունական ակումբ տեղափոխվելը Պիզելլին խաղում էր Միացյալ Արաբական էմիրությունների «Ալ Ֆուջեյրե» ակումբում: Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրեն» իր դաշտում ընդունել է «Ռաս Ալ Հայմին»: «Ալ Ֆուջեյրեն» հաղթել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի երկու գոլի շնորհիվ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |