Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա երկրային «հնադարյա» թթվածնի հետքեր են հայտնաբերվել: Ըստ Nature Astronomy-ի, այս բացահայտումը թույլ է տվել անել ճապոնական «Կագույա» արբանյակը, որը դուրս է բերվել Լուսնի ուղեծիր, հայտնում է RG.ru-ն:
Երբ սարքը գտնվում էր Երկրից դեպի Լուսին պլազմայի հոսքի գծի վրա, պարզվել է, որ այսպես կոչված «արևային քամին» մեր մոլորակի մթնոլորտից մեծ քանակի իոններ է «պոկում», որոնց զգալի մասը չի տարալծվում բաց տիեզերքում, այլ իջնում է Երկրի բնական արբանյակի մակերեսին:
Այդպիսով, Լուսնի մակերեսին են հայտնվել ազոտի, իներտ գազերի ու թթվածնի մասնիկներ: Ինչպես նշում են գիտնականները, խոսքը հենց կենսածին թթվածնի մասին է, այսինքն թթվածնի, որն արտադրվել է երկրային օրգանիզմների կողմից և հետագայում տեղափոխվել է Լուսին «արևային քամու» միջոցով:
Այլ կերպ ասած, Լուսնի մակարեսին ուղղակի «դրոշմվել են» Երկրի մթնոլորտի տարրերը, որոնք արդեն միլիարդավոր տարիների վաղեմություն ունեն: Ընդ որում վաղեմի անցյալում, երբ տարածությունը Երկրի ու Լուսնի միջև շատ ավելի փոքր էր, քան հիմա, թթվածնի տեղափոխումը շատ ավելի ակտիվ էր կատարվում: