Ամերիկացիների 57%-ը սատարում է ներգաղթի սահմանափակմանը![]() 31 հունվարի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ: Թրամփի հրամանագրով 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է: Հարցման մասնակիցների 57%-ը կողմ է արտահայտվել նախագահի որոշմանը և դրական է գնահատել նրա հրամանագիրը, 33%-ը դեմ է եղել, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել: Հարցման արդյունքները վկայում են, որ մասնակիցների կեսից ավելին հավանություն է տալիս ԱՄՆ վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցմանը, գրում է Gazeta.ru-ն The Hill-ի վրա հղումով: Նշվում է, որ Թրամփի հրամանագիրն ուղղված է փախստակնների ավելի մանրակրկիտ ստուգմանը, որպեսզի «ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչները» մուտք չգործեն ԱՄՆ: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ` հորդորելով ամերիկահայերին չլքել երկրի տարածքը: Մասնավորապես, նշվում է, որդեռևս հասկանալի չէ, ինչպես է օրենքն ազդելու ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց ու նրանց ընտանիքների վրա: Կազմակերպությունը հորդորում է հայերին, ում բարեկամները կամ ընկերները արգելափակված են օդանավակայաններում, կապվել ANCA-ի հետ travel@anca.org մեյլով կամ (202) 775-1918 հեռախոսահամարով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |