Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում![]() 1 փետրվարի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում: Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է: Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է: Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |