Միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները

Միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները

PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները: Երդման պաշտոնական արարողությունը կայացել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան աշխատասենյակում:

Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարի երդմանը ներկա են եղել Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը: Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և նշել, որ «ամենուր ու միշտ ծառայելու է ամերիկայի ժողովրդին», հաղորդում է The New York Times-ը:

Թիլերսոնի թեկնածությունը Սենատը հաստատել էր փետրվարի 1-ին՝ ձայների 56 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:

Մինչև այս Թիլերսոնը զբաղեցրել է ExxonMobil ընկերության գլխավոր գործադիր նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---