Ամերիկացի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան հայտարարել է հանրահայտ բրիտանական The Beatles-ի անդամ Ջոն Լենոնի և ճապոնացի Յոկո Օնոյի հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին: «Ֆիլմը կպատմի սիրո ակտուալ թեմաների, ԱՄՆ-ում արիության և ակտիվիզմի մասին»,-ասել է Դե Լուկան, հայտնում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:
Ըստ նրա, ֆիլմի նպատակն է դրդել այս սերնդի երիտասարդներին պաշտպանել իրենց իրավունքները: Լենոնի 83-ամյա այրին մասնակցում է ժապավենի ստեղծմանը: Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթերը, որը ժամանակին աշխատել է «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի վրա:
Ֆիլմի թողարկման ժամկետն ու անվանումը դեռ չի հրապարակվում:
Յոկո Օնոն ճապոնացի նկարչուհի է, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» համույթի մենակատար Ջոն Լենոնի այրին։ Օնոն հայտնի է ավանգարդ արվեստում իր կատարած մի շարք ներդրումներերով: Լենոնի հետ ծանոթացել է 1966-ին Լոնդոնում, նրանք ամուսնացել են 1969-ին: 1970-ին Յոկոն և Լենոնը տեղափոխվել են Նյու Յորք:
Լենոնը սպանվեց 1980-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում իր տան մոտ: Օնոն նրա սպանության ականատեսը եղավ: