Երկրաֆիզիկոսները էլեկտրահամակարգերի կոլապս են կանխատեսում 2050-ին![]() 2 փետրվարի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի և ամերիկացի երկրաֆիզիկոսներն ապացուցել են, որ մինչև XXI դարի 50-ականները մոլորակի վրա էլեկտրական համակարգերի կոլապս է սպասվում: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում: Ըստ մասնագետների գնահատականների, հավանաբար, 2050-ին կնկատվի արեգակնային ակտիվության նվազագույն ցուցանիշ: Այդ երևույթն, ըստ մասնագետների, առնվազն նման է Մաունդերի` արեգակնային ակտիվության տևական նվազման, առաջաին հերթին դա դրսևորվում է բծերի նվազմամբ արևի վրա, գրում է Lenta.ru-ն Ռեդինգի համալսարանի վրա հղումով: Ակտիվության նվազումը կհանգեցնի, ըստ գիտնականների, հելիոոլորտի ծավալի կրճատմանը մոտ 1/3-ով: Հելիոլորտը դա արևի շուրջ եզած տարածությունն է, որտեղ իշխում է արևի մագնիսային դաշտը: Դրա հետևանքով բարձր էներգետիկ լիցքավորված տարրեը կարող են թափանցել դեպի Արեգակնային համակարգի խորքերը, ինչն, իր հերթին, կարող է մոլորակի էներգետիկ համակարգերի խափանման պատճառ դառնալ: Գիտնականներն այս եզրակացության են եկել կատարելով արևի մթնոլորտի մագնիսահիդրոդինամիկ մոդելավորում: Նրանց տեսությունը հիմնված է վերջին 30 տարում արևային բծերի մասին տվյալների վրա, ինչպես նաև վերջին 4 դարում արևի մասին ընդհանուր վիճակագրության վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |