Հետազոտություն. Հայ օգտատերերի 5%-ն է արգելափակում գովազդը համացանցում

Հետազոտություն. Հայ օգտատերերի 5%-ն է արգելափակում գովազդը համացանցում

PanARMENIAN.Net - Գովազդի արգելափակման մակարդակը Հայաստանում այժմ 5% է: Այդպիսի տվյալներ են բերվում իռլանդական PageFair ընկերության նոր գլոբալ զեկույցում:

20 հայ օգտատերերից մեկն է արգելափակում համացանցային գովազդը, որով փորձում են վաստակել հրատարակիչներն ու մեդիա ընկերությունները:

Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև հարևան Վրաստանում: Մինչդեռ Ռուսաստանում և Թուրքիայում այդ ցուցանիշը 6% և 7% է համապատասխանաբար: Ադրբեջանի և Իրանի տվյալներն անհասանելի են:

Ըստ PageFair-ի հետազոտության, որը վերլուծել է 73 երկրի տվյալներ, համացանցային գովազդի արգելափակման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հունաստանում և Իռլանդիայում` 39-ական տոկոս, որին հաջորդում է Գերմանիան` 29% ցուցանիշով: Զեկույցում ասվում է նաև, որ այժմ 615 մլն սարք է արգելափակում գովազդը, որոնց քանակն ամեն տարի ավելանում է 30%-ով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---