Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը![]() 2 փետրվարի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը փետրվարի 2-ի ընդլայնված նիստում կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: Եվրահանձնաժողովի տեսածառայությունը հեռարձակել է նիստը: Հարցի վերաբերյալ ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիելն ավելի վաղ կոչ էր արել Եվրախորհրդարանի Խորհրդին անհապաղ քաղաքական որոշում կայացնել Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու վերաբերյալ, որպեսզի այն հաստատվի փետրվարին: Ավելի վաղ որոշմանը հավանություն էր տվել խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն: Այժմ Վրաստանի հետ վիազների չեղարկման որոշումը պետք է վավերացնի ԵԽ Խորհուրդը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵԽ պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: Միաժամանակ ուժի մեջ կմտնեն առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |