ՀՀ տրանսպորտի նախարարության շենքի վաճառքի հարցն անորոշ է՝ գնորդ չկա![]() 2 փետրվարի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ անորոշ է մնում: «Այդ հարցով դեռ ոչինչ չկա: 2016-ի նոյեմբերին նախատեսված աճուրդը չի կայացել մասնակից չլինելու պատճառով: Կառավարությունը դեռ նոր որոշում չի կայացրել, թե ինչ պետք է արվի», - PanARMENIAN.Net ին հայտնեց պետական գույքի կառավարման վարչության տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու՝ Մարգարիտա Սարգսյանը: Նրա խոսքով, նոր աճուրդ այս պահին նախատեսված չէ: Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչությանն այդ հացով «Ռոստելեկոմը» չի դիմել: Իսկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի: ՀՀ կառավարությունը 2016-ի հոկտեմբերին որոշվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Շենքի գնահատված արժեքը կազմում Է մոտ 13.2 մլրդ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |