Երևան և Հերոշիմա քաղաքները կխորացնեն գործակցությունը![]() 2 փետրվարի 2017 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը վստահեցրել է, որ թեև Հերոշիմա և Երևան քաղաքների համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակում, այդուհանդերձ ինքը պատրաստ է առավել խորացնել այն, հատկապես, որ Երևանն ընդգրկվել է «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում: Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Քաղաքապետ Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի այլ քաղաքներ ևս կանդամագրվեն այդ կազմակերպությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Մենք տպավորված ենք՝ տեսնելով, թե այս տարիների ընթացքում զարգացման արդյունավետ ռազմավարության շնորհիվ ինչպիսի տպավորիչ նվաճումների է հասել Ճապոնիան»: ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հերոշիմայի Խաղաղության հուշահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է խոնարհել Զոհերի հուշահամալիրում: Սահակյանը գրառումներ է կատարել Հերոշիմայի քաղաքապետարանի, Հերոշիմայի Խաղաղության թանգարանի բարձրաստիճան հյուրերի հուշամատյաններում: Հերոշիմայից հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ճապոնիայի Կիոտո քաղաք, որտեղ եղել է Kiyomizu-dera և Kinkaku-ji տաճարներում ու Hein Jingu սրբավայրում: Կարդացեք նաև՝ Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |