Իզմիրի բանտում արգելված թերթերից է նաև «Ակոսը»![]() 2 փետրվարի 2017 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող խիստ հսկողության բանտում (նման բանտերում պատիժ են կրում պետության դեմ հանցանք գործած անձինք, կազմակերպված հանցագործության համար պատժվածները) «Ակօս» թերթն արգելված է: Այս մասին հայտնի է դարձել բանտի կալանվորներից մեկի՝ «Ակօսին» ուղղված նամակից: Նամակում նա հայտնել է, որ հայերեն և թուրքերեն հրապարակվող շաբաթաթերթը չի ստացել դեկտեմբեր ամսից ի վեր: Նամակում նշվում է, որ բացի «Ակօսից» արգելված են մի քանի այլ թերթեր ևս: «Թուրքիայի արդարադատության նախարարության շրջաբերականը հիմք ընդունելով՝ արգելվել է տեսակցողների միջոցով առձեռն կամ փոստով մեզ տպագիր մամուլ կամ գիրք փոխանցել: Տարբեր կառույցներին մեր դիմումները և բողոքները ոչ մի արդյունք չեն տվել: Մեզ անհեթեթ բացատրություն են տվել, թե դրսից բերվող թերթերի և գրքերի միջոցով մենք «հաղորդագրություններ» ենք ստանում: Չենք կարողացել անգամ պարզել, թե մեզ ուղարկված թերթերն ինչ են արել»: Նամակի հեղինակն ընդգծել է, որ բանտային պայմանները խստացվել են հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Նա բողոքել է, որ հուլիսի 15-ից հետո իրենց չեն թողնում զրուցել. գրում է Ermenihaber.am-ը: «Այս մեկուսացումը, կարծես թե, բավարար չէր, հիմա էլ օդափոխիչ համակարգերը փակում են մետաղալարե ճաղերով: Այդպիսով կտրում են տարբեր խցերում գտնվող կալանավորների միջև կապը»: Նշվում է, որ բացի Իզմիրի բանտից այլ բանտերում ևս արգելված է կալանավորներին «Ակօս» շաբաթաթերթ կամ այլ թերթեր հանձնել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |