ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայկական կողմը ներկա դրությամբ աշխատում է, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը դեռ իրեն չի սպառել:



«Բաքուն բոլոր ուժերով խոչընդոտում է ԼՂՀ մասնակցությանը բանակցային գործընթացին, սակայն որքան շուտ Ղարաբաղը նստի բանակցային սեղանի շուրջ, այնքան լայն հնարավորություններ կբացվեն խնդրի կարգավորման համար»,- ընդգծել է Օսկանյանը:



Նա նաեւ նկատել է, որ Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ աշխատանքային բնույթ էր կրում, սակայն նոր առաջարկություններ առաջ չեն քաշվել: «Մենք միայն պայմանավորվել ենք միջնորդների այցելության ժամկետների մասին տարածաշրջան»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---