2 օրում Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել![]() 7 փետրվարի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Չանաքքալեի նահանգում փետրվարի 7-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, էպիկենտրոնը կրկին Այվաջըք շրջանն է: Սա 2 օրվա ընթացքում արդեն երրորդ երկրաշարժն է, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան 06:51-ի սահմաններում: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում: Ժամը 07:17-ի սահմաններում նույն տարածքում գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների հետևանքով Բայըրքյոյ գյուղում շուրջ 40-50 տուն է վնասվել, Այվաջըքի մի քանի այլ գյուղերում ևս նյութական վնասներ են պատճառվել: Հաջորդող 3 ժամվա ընթացքում Այվաջըքում շուրջ 40 հետցնցում է արձանագրվել, որոնցից ամենաուժգինը՝ 3.7 մագնիտուդ հզորությամբ: Ավելի ուշ՝ ժամը 14:45-ի սահմաններում նույն շրջանում տեղի է ունեցել ևս մեկ ցնցում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների պատճառով զոհեր չեն գրանցվել, Այվաջըքի Յուքարըքյոյ գյուղում 2 քաղաքացի է վիրավորվել: Պարբերաբար կրկնվող ցնցումների պատճառով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |