Մոտ 50 հայկական գինի է ներկայացված Մոսկվայի «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսում![]() 7 փետրվարի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Հայկական պատվիրակությունը ներկայացնում է 12 գինեգործական ընկերություն՝ արտերկրյա սպառողին ներկայացնելով մոտ 50 հայկական գինի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն կար հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։ Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։ «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |