Fox News. Իրանը կրկին հրթիռ է գործարկել![]() 9 փետրվարի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հայտարարել են, որ Իրանը կրկին հրթիռ է գործարկել հրթիռային հարթակից, որը գտնվում է Թեհրանից դեպի արևելք, որտեղից հունվարին բալիստիկ հրթիռներ էին արձակվել: Այդ մասին հայտնել է Fox News-ն անհայտ ամերիկյան պաշտոնյայի վրա հղումով: Ինչպես ասել է հեռուստաալիքի զրուցակիցը, նոր գործարկումն իրականացվել է փետրվարի 8-ին: Ըստ հեռուստաալիքի, Իրանն արձակել է Mersad դասի «ցամաք-օդ» մերձակա հեռահարության հրթիռներ: Հրթիռն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 29-ին իրանական Սեմնանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը բացասական արձագանք ստացավ Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ, կողմից: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |