ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Սիրիայի և Ավստրալիայի հետ. Նախագծերը հավանություն են ստացել

ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել  Սիրիայի և Ավստրալիայի հետ. Նախագծերը հավանություն են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---