Այսօր ԱՄՆ-ն եւ ողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին11 սեպտեմբերի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին, երբ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված ահաբեկչության հարձակման արդյունքում շուրջ 3 000 մարդ զոհվեց: Ահաբեկչության հերթական, վեցերորդ տարելիցը նշվում է ԱՄՆ-ում որպես Հայրենասերի օր: Այսօր ամբողջ երկրում հիշատակման պատարագ կմատուցվի, նվիրված զոհերի հիշատակին: Տեղի ժամանակով 8:45-ին, հենց այն պահին, երբ ահաբեկիչների կողմից հափշտակված առաջին ինքնաթիռը մխրճվեց երկվորյակ աշտարակներից մեկի մեջ, ԱՄՆ նախագահը եւ Սպիտակ տան աշխատակիցները կհարգեն ողբերգության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ: Առանձին արարողություն տեղի կունենա Պենտագոնում, ահաբեկչության զոհերի հուշահամալիրի մոտ, քանի որ Պենտագոնը եւս տուժեց այդ օրը: Հիշատակի միջոցառումներ կանցնեն այսօր նաեւ աշխարհի բազում այլ երկրներում: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |