Պայթյուն ֆրանսիական ատոմակայանում. Կան տուժածներ

Պայթյուն ֆրանսիական ատոմակայանում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ատոմակայանում: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Ինչպես հայտարարել են իշխանությունները, ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ չկա:

Պայթյունը տեղի է ունեցել Ֆլամանվիլի ատոմակայանում, հայտնում է ՌԲԿ-ն Ouest France-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 13:00) ատոմակայանի սարքավորումների բաժնում: Պատահարի վայր են ժամանել հատուկ ծառայությունները:

ԱԷԿ-ը գտնվում է Լա Մանշ նեղուցի ափին` Մանշ դեպարտամենտի Ֆլամանվիլ կոմունայում: ԱԷԿ-ի կազմում 2 էներգաբլոկ կա, կառուցվում է 3-րդ էներգաբլոկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---