ՀՀ-ն 4 հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՀՀ-ն 4 հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի փետրվարի 9-ին հրապարակված դասակարգման նոր աղյուսակում:

Հայաստանի հավաքականի մրցակիցները 2018-ի ԱԱ ընտրական փուլում զբաղեցրել են հետևյալ տեղերը` Լեհաստանը 14-րդն է, Ռումինիան` 40-րդը, Դանիան` 49-րդը, Չերնոգորիան` 64-րդը, Ղազախստանը` 96-րդը:

Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան 2-րդն է, Գերմանիան՝ 3-րդը: Նրանց հաջորդում են Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը: Լավագույն 10-ը եզրափակում է Իսպանիան:

ՖԻՖԱ-ի նախորդ վարկանիշը հրապարակվել էր հունվարի 12-ին, որտեղ Հայաստանի հավաքականը 86-րդն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---