Մարզիչ. Ազատ ոճայինների հավաքականի կազմը կպարզվի ՀՀ առաջնությունից հետո

Մարզիչ. Ազատ ոճայինների հավաքականի կազմը կպարզվի ՀՀ առաջնությունից հետո

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը սկսում է աշխատանքը նոր պաշտոնում: Նա նշել է, որ ուսումնասիրելու է խնդիրներն ու փորձելու է լրացնել բացթողումները:

2017-ի հունվարին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը:

«Առաջիկայում հետևելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների և մարզիչերի հետ, տեսնել ինչ մարզավիճակում են և ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձևավորվի մարզչական շտաբը և հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական և կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռևս հստակ անուններ չկան»,- ասել է Մկրտչյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Նրա խոսքով, առաջնությունից հետո կկազմեն նաև տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր:

«Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել», - հավելել է գլխավոր մարզիչը:

Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---