ԶԼՄ. «Հաց բերողին» տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն

ԶԼՄ. «Հաց բերողին» տեղափոխել են  Հատուկ քննչական ծառայություն

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնել է Արթուր Սարգսյանի եղբայրը` Արսեն Սարգսյանը, գրում է Հետքը:

Եղբոր խոսքով` Արմավիրի մարզի Բյուրավան գյուղի իրենց բնակարան են այցելել ոստիկանության 6-րդ վարչության 9 աշխատակից, որոնցից մեկն է համազգեստով եղել: «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանն ասել է, որ իրեն ձերբակալում են:

Եղբայրը տեղեկացրել է, որ Սարգսյանին տեղափոխել են առանց ձեռնաշղթաների: Նրա փաստաբանը` Տիգրան Եգորյանը, հայտնել է, որ չի կարող ասել` իր պաշտպանյալին ձերբակալել են, թե բերման ենթարկել: Նա տեղեկացրել է, որ գնում է Հատուկ քննչական ծառայություն, որից հետո կկարողանա մանրամասներ հաղորդել:

Արսեն Սարգսյանը նշել է նաև, որ մի քանի օր առաջ նույնպես գյուղ են այցելել ոստիկաններ, որոնք ներկայացել են որպես թաղայիններ և հարցուփորձ արել Արթուր Սարգսյանի մասին:

Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:

Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---