Խաչատրյանական «Սպարտակը» հայ արտիստների կատարմամբ` Բելգիայում![]() 9 փետրվարի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կորդեբալետի 21 հոգանոց արտիստական խումբը մասնակցել է Բելգիայում կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղին: «Սպարտակի» խորեոգրաֆն է հանրահայտ Յուրի Գրիգորովիչը, հայտնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Բելգիական լրատվամիջոցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել բալետային ներկայացմանը: «Սպարտակը» Արամ Խաչատրյանի բալետն է՝ գրված 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |