9 փետրվարի 2017 - 19:59 AMT
Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից Սիրիայում թուրքական զորքերը ռմբակոծելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ռուսական օդուժի՝ թուրքական ստորաբաժանումներին սխալմամբ հասցրած հարվածի համար:

Փետրվարի 9-ին Հալեպի մերձակայքում հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 11 թուրք զինծառայող:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, երկու երկրների համապատասխան մարմինները զբաղվում են միջադեպի քննությամբ:

Իր ափսոսանքն է հայտնել նաև ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Վերջինս նշել է, որ Մոսկվան ավելի լավ կկոորդինացնի գործողություններն Անկարայի հետ: