Մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն![]() 13 փետրվարի 2017 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում փետրվարի 12-ի առավոտյան 76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-երգիչ, երաժիշտ, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ալ Ջերոն: Ebony.com-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել երգչի մենեջերը: Վերջինիս խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել: Ալ Ջերոն մեծ ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին: Նա հռչակ է ձեռք բերել տարբեր ձայնային տեմբրներով երգելու կարողության շնորհիվ: 2001-ին նրա անունով աստղ է բացվել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»: 2008 թվականին «Ջազ-70» նախագծի շրջանակումնա այցելել է Հայաստան: Photo: AP / Luca Bruno ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |