Ս.Լավրով. ԵԱՀԿ-ի գոյությունը որպես «ոչ ավանդական համաժողովի» ակնհայտորեն ձգձգվել է13 սեպտեմբերի 2007 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է ԵԱՀԿ բարեփոխումն ավարտելուն եւ այդ կազմակերպության գործունեության հստակ կանոնների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Ուրուգվայի Ազգային կոնգրեսի պատգամավորների առջեւ: «Մենք կողմ ենք, որ ԵԱՀԿ բարեփոխումներն ավարտին հասցվեն: Այն հարկավոր է օրինականացնել որպես լիիրավ տարածաշրջանային կազմակերպություն իր հստակ կանոններով, որոնք կբացառեն չարաշահումն ու մանիպուլյացիաները որեւէ մեկի կողմից: ԵԱՀԿ-ի գոյությունն որպես «ոչ ավանդական համաժողով» կամ «դաստիարակչական հաստատություն» ակնհայտորեն ձգձգվել է»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն ստեղծվել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հիման վրա, որի ձեւավորումը կատարվեց 1975 թվականի Հելսինկիի համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք հաստատեցին ետպատերազմյան Եվրոպայի սսահմանների անխախտելիությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |