Եվրախորհրդարանը նոր զեկույց է նախապատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը նոր զեկույց է պատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների մասին: Այդ մասին հաղորդել է այցով Ադրբեջանում գտնվող Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի Անն Իսլեր Բեգինը: Նա հաղորդել է, որ նախապատրաստված զեկույցը առաջիկայում կներկայացվի քննարկման: «Բաքվում կայանալիք հանդիպումների շրջանակներում մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Եվրամիության կարծիքը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունները» խանգարում են ինտեգրմանը Եվրոպային եւ հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացմանը»,-հայտարարել է պատվիրակության ղեկավարը:



«Սառեցված հակամարտությունները» եւս խանգարում են տարածաշրջանի զարգացմանը եւ լուրջ վտանգ են ստեղծում»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազեբայջանը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---