Փաստաբան. Մինչև դատարանի որոշումը Լապշինն այլ երկիր չի կարող արտահանձնվել![]() 14 փետրվարի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված և Բաքվին հանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին ընթացիկ փուլում անհնար է արտահանձնել այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա հանդիսանում: Այդ մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Նա նշել է, որ քննությունը շարունակվում է, որի ավարտին Լապշինը պիտի դատարանի առջև կանգնի: «Երբ դատավճիռը կայացվի, կարող է քննարկվել նրա արտահանձնումն այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա: Մինչ դատարանի որոշումը Լապշինն այլ երկիր չի կարող արտահանձնվել»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը Թրենդի վրա հղումով: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |