Սլովակիայի հայերը պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի անկախության լուրջ լոբբինգի

PanARMENIAN.Net - Սլովակիայի հայ համայնքը նախապատրաստվում է լոբբիստական լուրջ գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց համայնքի ղեկավար, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցչության նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա անբավարար է գնահատում այդ հարցում հայկական լոբբիստական կառույցների գործունեությունը Եվրոպայում: «Այդ հարցում իր շահերի պաշտպանությամբ շատ ավելի ակտիվ է հանդես գալիս ադրբեջանական լոբբին»,-նշել է Գրիգորյանը:



Ա.Գրիգորյանի խոսքերով, իրենք լոբբիստական ակտիվ գործունեություն են ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչի «արդյունքում 2004թ.-ին Սլովիակիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ», հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---