Ստամբուլի ակումբում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը Ֆրանսիայի քաղաքացի է

Ստամբուլի ակումբում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը Ֆրանսիայի քաղաքացի է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Reina ակումբում 39 մարդ կյանք խլած ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպչին: Ձերբակալվածը թուրքական ծագումով Ֆրանսիայի քաղաքացի է:

Կասկածյալը ձերբակալվել է փետրվարի 12-ին Ստամբուլում, գրում է «Դոժդը» Daily Sabah-ի վրա հղումով: Ձերբակալվածի անունը չի նշվում, հայտնի են միայն առաջին տառերը` A. S.: Նա ֆրանսիայում է բնակվել 2009-ից: Կասկածյալը վարձակալել է բնակարաններից մեկը, որտեղ թաքնվում էր ահաբեկչության կատարողը` Աբդուլքադիր Մաշարիպովը:

Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովին, որը կրակ էր բացել Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը:

Ինքնաձիգով զինված ահաբեկիչն Ամանորի գիշերը գրոհել է Ստամբուլի Retina գիշերային ակումբը, որտեղ մոտ 700 այցելու է եղել: Ոճրագործին զոհ է գնացել 39 մարդ, ևս 69-ը ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը:

Մաշարիպովը ձերբակալվել էր հունվարի կսեին Ստամբուլում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---