Թուրքիայում վաճառքի է հանվել հայ վարպետի պատրաստած 100 տարվա վաղեմության ուդը

Թուրքիայում վաճառքի է հանվել հայ վարպետի պատրաստած 100 տարվա վաղեմության ուդը

PanARMENIAN.Net - Թուրքիայում վաճառքի է հանվել հայտնի ստամբուլահայ վարպետ Գրիգոր Քեհայանի պատրաստած ուդը: Առցանց վաճառքի ամենամեծ թուրքական Sahibinden կայքը ավելի քան 100 տարի առաջ ստեղծված երաժշտական գործիքը գնահատել է 10.000 դոլար:

Կայքում հրապարակվել են նաև երաժշտական գործիքի լուսանկարները և երկլեզու հավաստագիրը (օսմաներեն թուրքերենով և հայերեն լեզվով), գրում է Rusarminfo-ն:

Գրիգոր Քեհայանը (1875-1933) Ստամբուլի ամենահայտնի ուդագործներից էր, նա գործիքներ է պատրաստել 20-րդ դարի հայտնի շատ կատարողների համար:

Ուդը լարային-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդակն գործիքարանի հիմնական նվագարանը: Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը: Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ):

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---