Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 14 փետրվարի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը նամակ-խնդրագրով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայկական հանձնախմբի անդամները կոնգրեսականներին կոչ են արել իրենց ստորագրություններով միանալ Դոնալդ Թրամփին հասցեագրված նամակ-խնդրագրին, հայտնում է «Ա1+»-ը Ամերիկայի Հայկական համագումարի վրա հղումով: Պատմական փաստերը մեջբերելուց հետո կոնգրեսականները հիշեցրել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիրքորոշումը, որը 1981 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսականները նաև Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարել: 2016-ի դեկտեմբերին ամերիկյան ՏՏ ընկերությունների ավելի քան 1200 աշխատակից, այդ թվում Google-ի և Twitter-ի, հրաժարվել են մասնակցել միգրանտների տվյալների բազայի ստեղծմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաները հիշեցրել են Թրամփին Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ այդ իրադարձությունները «պատմության դասեր են», որոնք վկայում են այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ազգային և կրոնական պատկանելության հատկանիշով հետապնդումների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |