Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է![]() 14 փետրվարի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալը Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ, Arti49-ի վրա հղումով գրում է Yerkir.am-ը: «Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը դատարանում: 2016-ի հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեյին» վերնագրով հոդվածի համար նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նա հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |