Սևաստոպոլի առագաստանավային սպորտի միցաշարին ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի![]() 14 փետրվարի 2017 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 30-ը Սևաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սևծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում: ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը: «Նաև պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- ասել է Հակոբյանը: Հուլիսին և օգոստոսին Սևանում կանցկացվեն առագաստանավային սպորտի հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |