ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ շտաբը՝ ԳՄ-ն ու Սերժ Սարգսյանը![]() 14 փետրվարի 2017 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին փետրվարի 14-ին ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ներկայացրել է ցուցակի առաջին 10 անունն ու նշել, որ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից, իսկ տարածքայինը՝ 133 քաղաքացուց: 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8 .Մարգարիտ Եսայան 9 .Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան ՀՀԿ շտաբը ղեկավար չի ունենա: Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Գործադիր մարմինը կհամակարգի և կգլխավորի ՀՀԿ –ի նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություններին»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրության ժամանակ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Հարցին, թե այն փաստը, որ Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, արդյոք հավաստում է մամուլի տեղեկությունները, թե նա մտադրություն ունի լինել վարչապետ ընտրություններից հետո, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ եթե մամուլին հղում արվեր, ապա նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ՀՀԿ-ի ցուցակում, որպեսզի հետո էլ դառնար ԱԺ նախագահ, սակայն ցուցակում նա չկա: «Ի՞նչ կլինի 2018 թվականից հետո, ես չեմ կարող ասել, որպեսզի 2018-ին ՀՀԿ-ի ներկայացուցիչը դառնա վարչապետ, նախ անհրաժեշտ է, որ 2017 թ-ին մենք գրանցենք հաջողություն»,- ընդգծել է նա: Հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ՝ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա: Մենք ամեն ինչ անելու ենք օրենքի տառին համապատասխան, անհոգ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը ու մեր պաշտոնական պարտականությունները չխաչվեն քարոզարշավի հետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |