15 փետրվարի 2017 - 14:18 AMT
Արմեն Ռուստամյանը կգլխավորի ՀՅԴ ցուցակը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 անունը:

Այսպես` ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան, գրում է Yerkir.am-ը:

Վարդանյանը նշել է, որ ցուցակում նաև 45 անկուսակցական կա:

Կուսակցությունն ունի 13 շտաբ։ Կարգախոսն է՝ «նոր սկիզբ, արդար Հայաստան»: