15 փետրվարի 2017 - 15:25 AMT
Թուրքիայում ավելի քան 800 մարդ է ձերբակալվել ՔԱԿ-ի հետ կապերի համար

Թուրքիայի 37 գավառում իրականացված հատուկ գործողության արդյունքում վերջին 2 օրում 834 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունենալու մեջ: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում զինամթերք; Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ոստիկանությունը:

Շուրջկալներն իրականացվել են այն տեղեկատվության հիման վրա, որ փետրվարի 15-ին զինված խռովություն է կազմակերպվելու` 1999-ին Քենիայում ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությանի օրը, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Մինչդեռ քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը ձերբակալությունները կապում է ապրիլին կայանալիք հանրաքվեին ընդառաջ կուսակցության ազդեցությունը սահմանափակելու ձգտման հետ:

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի կունենա հանրաքվե խորհրդարանական հանրապետությունից նախագահականի անցնելու վերաբերյալ: Քվեարկության կդրվի Հիմնական օրենքը, որով աննախադեպ լիազորություններ են տրվում նախագահին: