Ավիաընկերություններն ավելացնում են չվեթների հաճախականությունը![]() 15 փետրվարի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ 2017-ի մարտին մասնավորապես «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ` նախկին 3-ի փոխարեն, Qatar Airways ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթներ կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ: «Էգեյան ավիաուղիներ» ընկերությունն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ: Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են դեպի Հայաստան չվերթների հաճախականությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |