Շաբաթ օրը Թուրքիայում արշավ է մեկնարկում` 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու պահանջով14 սեպտեմբերի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջերս հիմնված «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» հասարակական շարժումը վաղը արշավ է սկսելու` երկրի Քրեական օրենսգրքից 301 հոդվածը հանելու պահանջով: Արշավի կարգախոսն է` «301 հոդվածը պետք է վերացվի: Պետք է դատապարտվեն ռասիստները»: Արշավի նախաձեռնողները համոզված են, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող 301 հոդվածը լուրջ խոչընդոտ է Թուրքիայում խոսքի ազատության համար: Շաբաթ օրը նախատեսված միջոցառման շրջանակներում կայանալիք բաց քննարկումների արդյունքում ակնկալվում է ընդունել հռչակագիր, որը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին: Միջոցառմանը աջակցում է գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը: «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժումը իրավապաշտպանները, խաղաղության պաշտպանները եւ ֆեմինիստական շարժման ակտիվիստները հիմնել են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո: «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժման ներկայացուցիչները նախատեսում են նաեւ մասնակցել Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ «Ակոս»-ի խմբագրակազմի դեմ հարուցված գործերով դատական լսումներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով դատական հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում Հրանտ Դինքը եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, բազմիցս քննադատվել է Եվրամիության պատասխանատուների կողմից` խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |